U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգ
Գիտություն և Մշակույթ
Իռլանդական U2 ռոք խումբը նոյեմբերի 24-ին հայտարարել է 2027 թվականի հյուսիսամերիկյան շրջագայության մասին։ ԱՄՆ-ում և Կանադայում նախատեսված են 15 մարզադաշտային համերգներ՝ «The Greatest Show on Earth» համաշխարհային շրջագայության շրջանակում։
Հյուսիսամերիկյան փուլը կմեկնարկի օգոստոսի 13-ին՝ Մայամիում, և կավարտվի հոկտեմբերի 18-ին՝ Վանկուվերում։ Այն հաջորդում է խմբի «Carnaval De Luz» նոր ալբոմին՝ վերջին ինը տարում նոր երգերից կազմված առաջին ստուդիական թողարկմանը։
Ծրագրում ընդգրկված են նաև Նյու Յորքի մերձակայքը, Չիկագոն, Տորոնտոն, Լոս Անջելեսն ու Լաս Վեգասը։ Առաջին նախավաճառքը կմեկնարկի նոյեմբերի 30-ին, իսկ ընդհանուր վաճառքը՝ դեկտեմբերի 4-ին։ Ընտրված համերգներին կմասնակցեն նաև Սթիվեն Ուիլսոն կրտսերն ու The War on Drugs խումբը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը