Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերը
Գիտություն և Մշակույթ
Tidal երաժշտական հարթակը նոյեմբերի 24-ին հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ից կսկսի մերժել և հեռացնել ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերը։ Փոփոխությունը վերաբերում է թե՛ նոր ներբեռնումներին, թե՛ հարթակում արդեն առկա նման ձայնագրություններին։
Ընկերության տվյալներով՝ վերջին 90 օրվա ընթացքում իրեն ներկայացված երգերի 43 տոկոսն ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականությամբ։ Հարթակում մոտ 27 միլիոն երգ ունի այդպիսի նշում, իսկ դրանց 96 տոկոսը վերջին երեք ամսում ոչ մի լսում չի ունեցել։
Արհեստական բանականության աջակցությամբ, բայց մարդու ստեղծագործական մասնակցությամբ պատրաստված երաժշտությունը կշարունակի ընդունվել։ Tidal-ը որոշումը բացատրում է իրական կատարողների տեսանելիությունն ու եկամուտները պաշտպանելու, ինչպես նաև նրանց անուններով կեղծ ձայնագրությունների տարածումը սահմանափակելու անհրաժեշտությամբ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը