Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա
Գիտություն և Մշակույթ
Ալեքսանդրիայի հնագույն Արքայական թաղամասում հույն հնագետները հայտնաբերել են կրաքարից խոշոր կառույցի հիմքեր և դրա տակով դեպի հյուսիս ձգվող թունել։ Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության նոյեմբերի 23-ի հաղորդման մանրամասները նոյեմբերի 25-ին ներկայացրել է Egypt Independent-ը։
Պեղումներն իրականացվում են Շալալաթի այգիների տարածքում։ Մասնագետների ուսումնասիրությամբ՝ քառակուսի հատակագծով հզոր հիմքերը կարող էին կրել մեծ ու բարձր կառույց։ Տեղադրությունն ու ճարտարապետական հատկանիշները թույլ են տալիս քննարկել նաև դրա դամբարանային նշանակությունը։
Վարկածներից մեկով՝ կառույցը կարող է առնչվել Պտղոմեոս Չորրորդի հիմնած արքայական դամբարաններին։ Սակայն հանձնաժողովը շեշտում է, որ ինքնությունը դեռ հաստատված չէ․ շարունակվող պեղումները պետք է պարզեն շինության գործառույթն ու կապը շրջակա հուշարձանների հետ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը