21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում
Գիտություն և Մշակույթ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ 21 տարբեր լեզուներով խոսող մարդկանց ուղեղում իմաստի մշակման ընդհանուր օրինաչափություններ կան։ Նոյեմբերի 23-ին ներկայացված աշխատանքը հրապարակվել է Nature Neuroscience գիտական հանդեսում։
Գիտնականները բազմալեզու արհեստական բանականության մոդելներով կանխատեսել են լեզվական նյութին ուղեղի արձագանքը։ Չնայած լեզուների քերականական ու հնչյունական մեծ տարբերություններին՝ համեմատությունը ցույց է տվել ընդհանուր նյարդային կազմակերպման նշաններ։
Հետազոտության հեղինակների խոսքով՝ արդյունքները կարող են հիմք դառնալ ավելի շատ լեզուների համար կիրառելի հետազոտական և ապագա կլինիկական գործիքների ստեղծմանը։ Դրանք հատկապես կարևոր են այն լեզուների խոսողների համար, որոնք քիչ են ներկայացված ներկայիս ուղեղագիտական ուսումնասիրություններում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը