«Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում առաջարկվում է լրացում կատարել՝ իրավական հիմքեր ստեղծելով Ազգային անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանումների դրոշի վրա ՀՀ զինանշանի պատկերը տեղադրելու համար։ Հարցն ընդգրկված է Կառավարության նոյեմբերի 26-ի նիստի օրակարգում։
Գործող օրենքով նախատեսված է ՀՀ զինանշանի պատկերի տեղադրումն ԱԱԾ սահմանապահ զորքերի դրոշի վրա։ Նախագծով առաջարկվում է այդ հնարավորությունը նախատեսել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների համար։
Նշվում է նաև, որ նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2026–2031 թվականների ծրագրից, համաձայն որի՝ բարեփոխումները կենտրոնանալու են օրենքների կիրառական որակի բարձրացման վրա։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը