Անօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը գիշերային ժամերին օդանավերը տեղափոխում են անգարներ և ամրացված ապաստարաններ՝ հնարավոր անօդաչու սպառնալիքներից պաշտպանելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Sky News»-ը՝ ներկայացնելով իր ստացած տեղեկությունները։
Հեռուստաալիքի տվյալներով՝ քննարկվում է նաև բաց տարածքներում մնացող օդանավերի շուրջ հակադրոնային ցանցեր տեղադրելու տարբերակը։ Դա վերաբերում է հատկապես այն տեղամասերին, որտեղ բավարար պաշտպանված կայանատեղիներ չկան։
Հրապարակումը հաջորդել է բրիտանական հակահետախուզության և պաշտպանության նախարարության նախորդ օրվա նախազգուշացմանը՝ Ուկրաինայի բանակին աջակցող ընկերությունների դեմ դիվերսիաների վտանգի մասին։ Նոր տեղեկությունը պաշտպանական միջոցառումների մասին է․ օդանավակայանի վրա հենց այդ պահին հարձակում չի հաղորդվում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը