Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում
Աշխարհ
Չինաստանի արտգործնախարար Վան Ին նոյեմբերի 25-ին Պեկինում ընդունել է Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենին։ Նա կոչ է արել չինական ընկերությունների համար ապահովել թափանցիկ և կանխատեսելի գործարար միջավայր։ Բանակցությունները տեղի են ունեցել Nexperia չիպարտադրողի կառավարման շուրջ շարունակվող դատական վեճի պայմաններում։
Nexperia-ի կենտրոնակայանը Նիդերլանդներում է, իսկ սեփականատերը չինական Wingtech Technology ընկերությունն է։ 2025-ին Նիդերլանդների իշխանությունները միջամտել էին ընկերության կառավարմանը՝ վկայակոչելով ազգային անվտանգության նկատառումներ։ Կառավարությունը հետագայում հետ է կանգնել այդ քայլից, իսկ դատական վեճերը երկու երկրներում շարունակվել են։
Հանդիպումից հետո կողմերը համատեղ հայտարարության մեջ ընդգծել են, որ ցանկանում են պահպանել կիսահաղորդիչների հարցերով ուղիղ շփումները։ Վան Ին նաև հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է ընդունել նիդերլանդական նոր ներդրումներ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը