Լուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բանակցությունների շրջանակում հնարավոր է քննարկել Բելառուսի տարածքից միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ ռուսական հրթիռների դուրսբերումը։
Նրան հարցրել են՝ արդյոք հնարավոր է նման պայմանավորվածություն, եթե Արևմուտքն իր հերթին պարտավորվի Ռուսաստանի սահմաններին չմոտեցնել նմանատիպ սպառազինություն։
Լուկաշենկոն չի բացառել այդ տարբերակը՝ ընդգծելով, որ առաջնայինը խաղաղության հաստատումն է։ Նրա խոսքով՝ ցանկացած պայմանավորվածություն պետք է նպաստի Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը, մարդկանց զոհվելու դադարեցմանը և Եվրոպայում կայունության վերականգնմանը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը