ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառով
Աշխարհ
Միացյալ Նահանգների իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ նախազգուշացնելով, որ ռազմական գործողությունները կարող են արագ սրվել։
Իրանում ԱՄՆ-ի վիրտուալ դեսպանատան տարածած անվտանգության հաղորդագրության համաձայն՝ Թեհրանը, Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները և նրանց հետ համագործակցող խմբավորումները կարող են թիրախավորել տարածաշրջանում ամերիկյան քաղաքացիներին, ընկերություններին ու հաստատություններին։ Վաշինգտոնը հորդորել է քաղաքացիներին հետևել ավիաընկերությունների հաղորդագրություններին և պատրաստ լինել հնարավոր չվերթների չեղարկմանն ու օդային տարածքների փակմանը։
Ամերիկյան կողմը նաև խորհուրդ է տվել խուսափել զանգվածային հավաքներից և ամերիկյան կառույցների հարևանությամբ գտնվող վայրերից։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը