Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը
Հասարակություն
Արաբական Միացյալ Էմիրությունների Etihad Airways ավիաընկերությունը երկարաձգել է Սաուդյան Արաբիայի երկու քաղաքների հետ օդային հաղորդակցության դադարը։ Նոյեմբերի 25-ի տվյալներով՝ Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ ուղևորատար ու բեռնատար բոլոր չվերթները չեղարկված են մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ։
Սահմանափակումը վերաբերում է այդ երկու ուղղություններին։ Ավիաընկերության փոխանցմամբ՝ Աբու Դաբիից դեպի սաուդյան մյուս քաղաքներ չվերթները շարունակվում են ըստ չվացուցակի։ Ջիդդա և Մեդինա թռիչքները պահպանվել են։
Էմիրություններում շարունակում է գործել նաև իրանական ավիաընկերությունների չվերթների առանձին կասեցումը։ Երկրի քաղաքացիական ավիացիայի մարմնի որոշումը գործում է մինչև նոր ծանուցում և վերաբերում է, մասնավորապես, Iran Airtour-ին, Caspian Airlines-ին ու Karun Airlines-ին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը