Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում
Աշխարհ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինի գլխավորած իշխանական համակարգում հակակոռուպցիոն նոր հետաքննություն է սկսվել Շանհայի կուսակցական կոմիտեի քարտուղար Չեն Ցզինինի նկատմամբ։
62-ամյա պաշտոնյան համարվում էր հաջորդ տարի կայանալիք Կոմունիստական կուսակցության համագումարում երկրի բարձրագույն ղեկավար մարմնի անդամ դառնալու հավանական թեկնածուներից մեկը։ Հետաքննությունը կարող է փոխել Չինաստանի իշխանական վերնախավում ձևավորված առաջխաղացման ավանդական մեխանիզմները։
Չենը նախկինում ղեկավարել է Ցինհուա համալսարանը, զբաղեցրել շրջակա միջավայրի պաշտպանության նախարարի և Պեկինի քաղաքապետի պաշտոնները, իսկ 2022 թվականին դարձել է Քաղբյուրոյի անդամ։ Չինաստանի հակակոռուպցիոն մարմինները նրան մեղադրում են կարգապահության և օրենքի լուրջ խախտումների մեջ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը