Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար
Քաղաքական
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայի տարածքում ցանկացած օտարերկրյա ռազմական ստորաբաժանման տեղակայմանը։ Նա այսպես է արձագանքել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկին՝ Ուկրաինայում արևմտյան խորհրդանշական զորախումբ տեղակայելու վերաբերյալ։
Ջոնսն առաջարկել էր, որ այդ ստորաբաժանումները գտնվեն ռազմաճակատից հեռու և զբաղվեն մատակարարման ու նյութատեխնիկական ապահովման աշխատանքներով՝ ընդգծելով, որ նման ներկայությունը կդառնա Կիևին աջակցության կարևոր ազդանշան։ Նրա խոսքով՝ եվրոպական մայրաքաղաքներում և Բրյուսելում օտարերկրյա զորքեր տեղակայելու վերաբերյալ քննարկումները մտահոգիչ են Ռուսաստանի համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը