Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ
Աշխարհ
Նոյեմբերի 25-ի գիշերը ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայի հինգ մարզերում հոսանքազրկումներ են եղել։ Միաժամանակ երկու էներգետիկ ընկերություն դադարեցրել է արտադրությունն իր հարվածված օբյեկտներում․ մի դեպքում վնասվել է ջերմաէլեկտրակայանը, մյուսում՝ գազի արդյունահանման ենթակառուցվածքը։
«Նաֆտոգազի» հաղորդմամբ՝ Պոլտավայի մարզում անօդաչուի հարվածից հրդեհ է բռնկվել։ Ընկերությունը կանգնեցրել է օբյեկտի աշխատանքը։ «Նաֆտոգազի» ղեկավարի պաշտոնակատար Սերհիյ Ֆեդորենկոն ասել է, որ վնասի չափը կգնահատեն, երբ անվտանգ լինի տարածք մուտք գործելը։
DTEK էներգետիկ ընկերությունն էլ հայտնել է, որ իր ջերմակայաններից մեկի սարքավորումները լրջորեն վնասվել են, և կայանն այլևս հոսանք չի արտադրում։ Ընկերությունը չի հրապարակել կայանի տեղակայման վայրը։ Երկու խափանումները համընկել են Ուկրաինայում ցրտերի սկսվելու հետ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը