Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից
Աշխարհ
Եմենի հութիները նոյեմբերի 25-ին հայտարարել են, որ հարվածել են Ռաս Թանուրային՝ Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է շրջանում չորս անօդաչուի ոչնչացման մասին։ Այն չի հաստատել, որ հարվածը հասել է գործարանին։
Reuters-ի ուսումնասիրած՝ ՆԱՍԱ-ի արբանյակային պատկերում գործարանի շուրջը թանձր սև ծուխ է երևում։ Ծուխը տարածվել է մոտ 600 քառակուսի կիլոմետր մակերեսով։ Արտադրության հնարավոր դադարեցման կամ վնասի չափի մասին պատկերը տեղեկություն չի տալիս։
Ռաս Թանուրայում է գտնվում նաև սաուդյան հում նավթի արտահանման խոշոր տերմինալը։ Հութիների հայտարարությունից հետո նավթը թանկացել է․ Երևանի ժամանակով ժամը 16։32-ին Brent տեսակի մեկ բարելի ֆյուչերսի գինը հասել է 92,22 դոլարի՝ նախորդ փակման համեմատ աճելով 82 ցենտով։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը