ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը
ԱՄՆ
ԱՄՆ տնտեսությունը երրորդ եռամսյակում աճել է տարեկանացված 4,3 տոկոս տեմպով։ Նոյեմբերի 25-ին հրապարակված երկրորդ գնահատականը զգալիորեն բարձր է նախնական 3,4 տոկոսից։ Երկրորդ եռամսյակում նույն ցուցանիշը կազմել էր 2,2 տոկոս։
Վերանայման պատճառներից մեկը բիզնեսի ներդրումներն էին։ Ընկերություններն ավելի շատ գումար են ուղղել արհեստական բանականության ենթակառուցվածքներին և ծրագրային ապահովմանը, քան ցույց էին տվել առաջին հաշվարկները։ Նախնական գնահատականից բարձր էին նաև սպառողական ծախսերը։
Նույն օրը հրապարակվել են հոկտեմբերի գների տվյալները։ Անձնական սպառման ծախսերի գների ինդեքսը մեկ ամսում աճել է 0,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 3,8 տոկոսով։ Սեպտեմբերին տարեկան աճը 3,6 տոկոս էր։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը