Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նոյեմբերի 25-ին Բունդեսթագում հայտարարել է, որ Ուկրաինային աջակցելով՝ Գերմանիան պաշտպանում է նաև սեփական անվտանգությունը։ 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նա պաշտպանել է Կիևին ֆինանսական օգնությունը շարունակելու և պաշտպանական ծախսերն ավելացնելու ծրագրերը։
Կանցլերի գնահատմամբ՝ Ռուսաստանի նպատակներն Ուկրաինայով չեն սահմանափակվում։ Որպես օրինակ նա նշել է Բալթիկ և Սև ծովերի շրջանները, Լեհաստանն ու հենց Գերմանիան։ Մերցը նաև խոսել է տիեզերքում աճող լարվածության մասին։
Գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» և «Ձախեր» կուսակցությունները հանդես են եկել Կիևին ռազմական օգնությունը դադարեցնելու օգտին։ Մոսկվան բազմիցս հերքել է ՆԱՏՕ-ի երկրների հետ ռազմական առճակատման ձգտելու պնդումները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը