Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր
Հայկական Մամուլ
«Փաստ»-ի տվյալներով, բազմաթիվ փորձագետներ կանխատեսում են, որ ներքաղաքական օրակարգը շուտով կկենտրոնանա արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա, քանի որ ընդդիմությունը, չտրվելով շանտաժի, մանիպուլյացիաների ու քաղաքական սպեկուլյացիաների, կայացրել է «պատմական» որոշում, և իշխանությունը ստիպված կլինի գնալ ընտրությունների։ Ակնկալվում է, որ առաջիկա վերադասավորումների առանցքը կլինեն այդ ընտրությունները։
Պատճառն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը մերժել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Սահմանադրությամբ դրա համար պետք է ԱԺ պատգամավորների առնվազն երեք հինգերորդը՝ 65 պատգամավոր, մինչդեռ իշխող խմբակցությանը պակասում է 6 մանդատ, և ընդդիմության միահամուռ դիրքորոշմամբ այլևս որևէ հնարավորություն չկա ստանալու այդ աջակցությունը։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում