Թրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է նոր մաքսատուրքեր սահմանել 14 խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ։ Ցանկում ընդգրկված են Չինաստանը, Եվրամիությունը և Ճապոնիան։
Վաշինգտոնը նախաձեռնությունը հիմնավորում է արտասահմանյան արտադրական գերհզորությունների և արդյունաբերական սուբսիդիաների դեմ պայքարի անհրաժեշտությամբ։ Առաջարկվող առավելագույն դրույքաչափերը կարող են հասնել 20–40 տոկոսի, սակայն առևտրային համաձայնագրերով նախատեսված սահմանաչափերը կարող են ավելի ցածր լինել։
Չինաստանն արդեն մերժել է ամերիկյան կողմի հիմնավորումները։ Նոր նախաձեռնությունը կարող է խորացնել աշխարհի խոշորագույն տնտեսությունների միջև առևտրային հակասությունները։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում