Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները
Աշխարհ
Ամերիկյան Eldridge Industries ներդրումային ընկերության ղեկավար Թոդ Բոուլին հայտարարել է ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության միջազգային ակտիվների ձեռքբերման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին։
Գործարքը նախատեսում է շուրջ 10 միլիարդ դոլար արժողությամբ արժեթղթերի փոխանակում։ Կոնսորցիումի կազմում ընդգրկված է նաև Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան։
Գործարքի հաստատման դեպքում ամերիկյան կողմը կստանա ընկերության ապագա շահույթի մի մասը։ Համաձայնագիրը դեռևս պետք է հաստատի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը։ Գործարքի ավարտը կարող է տևել մինչև մեկ տարի։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում