Ռուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետ
Քաղաքական
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցում դատապարտել է հութիների հարձակումները թագավորության քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա։
Կողմերն ընդգծել են Հորմուզի և Բաբ էլ Մանդեբի նեղուցներում ազատ նավագնացության ապահովման կարևորությունը՝ տարածաշրջանային անվտանգության և միջազգային առևտրի տեսանկյունից։
Պաշտոնյաները քննարկել են նաև Լիբանանում «Հեզբոլլահի» զինաթափման, Սուդանում պատերազմի դադարեցման և Մերձավոր Արևելքում կայունության հաստատման հարցերը։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում