Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնում
Իրավունք
Բելգիայի դատարանը որոշել է էլեկտրոնային հսկողություն սահմանել լրտեսության մեջ կասկածվող կանադացի քաղաքացու նկատմամբ, որն աշխատել է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական գլխավոր շտաբում։
Չինական ծագում ունեցող կինը ձերբակալվել էր հուլիսին։ Բելգիայի դատախազությունը նրան կասկածում է երրորդ երկրի օգտին լրտեսելու և հանցավոր կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչները դիտարկում են Չինաստանի հետ հնարավոր կապը։
Չինաստանի դեսպանատունը չի արձագանքել մեկնաբանության հարցմանը։ Դաշինքի ներկայացուցիչները հայտնել են, որ միջադեպը չի ազդել ռազմական պատրաստվածության և ընթացիկ առաքելությունների վրա։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում