34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին
Համաշխարհային Մամուլ
34 երկրի և Եվրամիության ներկայացուցիչները Ռուսաստանին կոչ են արել դադարեցնել Ուկրաինայում արցունքաբեր գազի ենթադրյալ կիրառումը ռազմական գործողությունների ընթացքում։ Համատեղ հայտարարությունը տարածվել է Հաագայում՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամ երկրների հանդիպման շրջանակում։
Կազմակերպության կողմից հաստատված լաբորատորիաներն արցունքաբեր նյութի հետքեր են հայտնաբերել Ուկրաինայից ստացված նմուշներում։ Կիևը պնդում է, որ 2022 թվականից ի վեր արձանագրել է նման նյութերով զինամթերքի կիրառման ավելի քան 14 հազար դեպք։
Հայտարարությանը միացած երկրները պահանջել են միջազգային իրավական մեխանիզմներով պարզել պատասխանատուների ինքնությունը։ Ռուսաստանը հերքում է արգելված զինամթերքի կիրառման մեղադրանքները։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում