Թրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ
Աշխարհ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը շարունակում է դիտարկել Իրանի դեմ հետագա ռազմական գործողությունների հնարավորությունը՝ միաժամանակ բաց պահելով բանակցությունների ճանապարհը։
Քուշները հաստատել է, որ մի քանի անգամ հանդիպել է Իրանի ներկայացուցիչների հետ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը հատուկ թիմ է ձևավորել իրանական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ աշխատելու համար։
Քուշները դժգոհություն է հայտնել նաև եվրոպական երկրների դիրքորոշման վերաբերյալ՝ նշելով, որ նրանք Վաշինգտոնից մեծ ակնկալիքներ ունեն, սակայն Իրանի հարցում իրենց արձագանքը բավարար չի եղել։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում