Փաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը
Քաղաքական
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին՝ կառավարության նիստից հետո կայացած ավանդական ճեպազրույցում, պարզաբանել է, թե որ դեպքերում է անհրաժեշտ համարում նոր Սահմանադրությամբ նախատեսել քաղաքացիությունից զրկելու հնարավորություն։
«Ինչո՞ւ պետք է պահպանենք երկքաղաքացիություն ունեցող և լրտեսության համար դատապարտված անձի քաղաքացիությունը և նրան տրամադրենք քաղաքացիական իրավունքներ։ Պետությունը պետք է կարողանա պաշտպանել իրեն։ Ինչո՞ւ դատարանը չպետք է կարողանա նրան զրկել քաղաքացիությունից», — ասել է Փաշինյանը։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում