Ռուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. Ռյաբկով
Աշխարհ
Ռուսաստանը նոյեմբերին Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգներին և Ուկրաինային է փոխանցել հետպատերազմյան անվտանգության ճարտարապետության վերաբերյալ իր պատկերացումները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ ամերիկացի և ուկրաինացի ներկայացուցիչները ստացել են Ռուսաստանի դիրքորոշման մանրամասն նկարագրությունը՝ ներառյալ այն խնդիրները, որոնք Մոսկվան համարում է առանցքային, և հնարավոր լուծումների շրջանակը։
Ռյաբկովը նշել է, որ ռուսական առաջարկներում անսպասելի որևէ նորություն չկա։ Միաժամանակ նա ընդգծել է, որ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամկետն առայժմ հայտնի չէ, թեև դրա կայացման հարցում կասկածներ չունի։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում