Տիեզերքի խորքում հայտնաբերվել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարը
Գիտություն և Մշակույթ
Եվրոպական տիեզերական գործակալության «Euclid» աստղադիտակը հայտնաբերել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարը։ Այն գոյություն է ունեցել Մեծ պայթյունից ընդամենը 630 միլիոն տարի անց՝ այն ժամանակաշրջանում, երբ Տիեզերքը ներկայիս տարիքից ընդամենը մոտ 5 տոկոսն ուներ։
Հայտնաբերված օբյեկտը ստացել է J1504+6252 անվանումը և Դուն Աոնգհասա մականունը։ Գիտնականների հաշվարկներով՝ դրա կենտրոնում գտնվում է գերզանգվածային սև խոռոչ, որի զանգվածը մոտ 360 միլիոն անգամ գերազանցում է Արեգակի զանգվածը։
Բացահայտումը նոր հարցեր է առաջացնում տիեզերագիտության մեջ․ ինչպե՞ս են սև խոռոչներն այդքան կարճ ժամանակում հասել նման հսկայական չափերի։ Հետազոտության արդյունքները կարող են ստիպել գիտնականներին վերանայել վաղ Տիեզերքում սև խոռոչների առաջացման և աճի վերաբերյալ որոշ պատկերացումներ։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում