Մերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնին
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կառավարությունը կձեռնարկի լրացուցիչ միջոցներ՝ կանանց և աղջիկներին բռնությունից, այդ թվում՝ սպանություններից պաշտպանելու համար։ Նոյեմբերի 25-ին՝ կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ, Բունդեսթագում ելույթ ունենալով՝ նա խոստացել է ապահովել ավելի արդյունավետ պաշտպանություն, քան նախկինում։
Հայտարարությանը նախորդել էին հանցավորության վերաբերյալ նոր տվյալների հրապարակումը։ Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային վարչության տվյալներով՝ 2025 թվականին ընտանեկան բռնության զոհ է դարձել շուրջ 198 հազար կին և աղջիկ՝ 2,8 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։ Նույն տարում զուգընկերոջ կամ ընտանիքի անդամի կողմից բռնության հետևանքով զոհվել է 209 կին և աղջիկ։
Գերմանիայի իշխանությունները քննարկում են նաև կանանց սպանությունների՝ ֆեմիցիդների իրավական գնահատականը խստացնելու հարցը։ Արդարադատության նախարար Ստեֆանի Հուբիգը առաջարկել է քրեական օրենսդրությունում հստակեցնել սպանության ծանրացուցիչ հանգամանքները՝ գենդերային շարժառիթով կատարված սպանությունները պատշաճ կերպով որակելու համար։
Կառավարության արդեն ընդունած միջոցառումներից է բարձր ռիսկային դեպքերում բռնություն գործադրած անձանց նկատմամբ էլեկտրոնային հսկողության կիրառումը։ Նախատեսվում է նաև ընդլայնել կանանց ապաստարանների և աջակցության կենտրոնների ցանցը, ինչպես նաև ուժեղացնել թվային բռնության դեմ պայքարը։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում