101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը
Աշխարհ
101 տարեկանում մահացել է անվադողերի արտադրության Firestone կայսրության ժառանգորդուհի և Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Դետրոյթ Լայոնս» ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆայրսթոուն Ֆորդը, հաղորդում է Associated Press-ը։
Նա մահացել է երեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին, Միչիգան նահանգի Գրոս Փոյնթ քաղաքի իր տանը՝ ընտանիքի անդամներով շրջապատված։ Մահվան պատճառը չի հաղորդվում։
Ֆորդը կապված էր ամերիկյան արդյունաբերական երկու հայտնի գերդաստանների հետ։ Նա Firestone Tire and Rubber Company-ի հիմնադիր Հարվի Ֆայրսթոունի թոռնուհին էր, իսկ նրա ամուսինը՝ Ուիլյամ Քլեյ Ֆորդ ավագը, Ford Motor Company-ի հիմնադիր Հենրի Ֆորդի թոռն էր։
Հարվի Ֆայրսթոունն ու Հենրի Ֆորդը մտերիմ ընկերներ էին։ 1906 թվականին Ֆորդը Firestone ընկերությունն ընտրել էր որպես Model T ավտոմեքենաների անվադողերի մատակարար։ Ձեռնարկատերերը հաճախ էին միասին երկարատև ուղևորությունների մեկնում, երբեմն՝ գյուտարար Թոմաս Էդիսոնի ընկերակցությամբ։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում