Մոսկվայում կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը
Իրավունք
Մոսկվայի 235-րդ կայազորային զինվորական դատարանը կալանավորել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովին։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով դատարանի տվյալների բազային։
Կալանքի որոշումը կայացվել է նոյեմբերի 25-ին՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր զինվորական քննչական վարչության միջնորդությամբ։ Թե ինչ մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան զինվորականին, դեռ հայտնի չէ։
Գրեխովը զինվորական ծառայության մեջ է 1979 թվականից։ Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։ Նույն թվականին նրան շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում:


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում