Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի յուրաքանչյուր հարվածին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական զորքերի հարվածների մարտավարությունը շարունակում է մնալ անփոփոխ․ թիրախավորվում են էլեկտրահաղորդման գծերը, ցանցերն ու ենթակայանները՝ էլեկտրաէներգիայի փոխանցումը խոչընդոտելու նպատակով։ Նրա խոսքով՝ հարվածներից հետո վերականգնողական աշխատանքներ են իրականացվում բոլոր տուժած շրջաններում։
Առավել բարդ իրավիճակ է Դնեպրում, Դնեպրոպետրովսկի մարզում և Զապորոժիեում։ Զելենսկին նշել է, որ մասնագետները երբեմն ստիպված են դադարեցնել աշխատանքը՝ նոր հարվածների վտանգի պատճառով, սակայն շարունակում են վերականգնել էլեկտրամատակարարումը։
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ ռուսական յուրաքանչյուր հարվածի իր երկիրը պատասխանելու է։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում