Միսիսիպիի ափերի մոտ հայտնաբերել են ինքնաթիռի կործանումից հետո անհետ կորած բոլոր վեց անձանց մարմինները
Աշխարհ
ԱՄՆ Միսիսիպի նահանգի ափերի մոտ՝ Մեքսիկական ծոցում, փրկարարները հայտնաբերել են երեքշաբթի օրը կործանված Cessna 210 ինքնաթիռի բոլոր 6 ուղևորների մարմինները։ ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության տվյալներով՝ ջրասուզակները զոհերի աճյունները հայտնաբերել են օդանավի ֆյուզելյաժի ներսում՝ Հորն կղզուց հյուսիս-արևելք։
Ինքնաթիռը թռչում էր Նյու Օռլեանից դեպի Ֆորտ Մայերս՝ Ֆլորիդա։ Օդային երթևեկության կառավարման ծառայությունը կապը կորցրել է օդանավի հետ մոտավորապես ժամը 15:45-ին։ Թռիչքի տվյալների համաձայն՝ ինքնաթիռը մինչ այդ գտնվել է շուրջ 9000 ֆուտ բարձրության վրա, ապա սկսել է կտրուկ վայրէջք կատարել։
Օդանավում եղել են 6 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Ըստ Associated Press-ի՝ օդաչուն 50-ամյա Բրենթ Սթոքսն էր, նրա 16-ամյա որդին՝ Հանթերը, ինչպես նաև Սթոքսի քույրը՝ Արլին Նոքսը, նրա ամուսինը՝ Մայքլը, և նրանց 12 ու 10 տարեկան որդիները։ Ընտանիքները վերադարձելիս են եղել ձկնորսական ուղևորությունից։
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են առափնյա պահպանության, Միսիսիպիի ծովային ռեսուրսների վարչության և տեղական ծառայությունների ստորաբաժանումները։ Սկզբում հայտնաբերվել էին օդանավի խցիկը, փրկարարական բաճկոններն ու լաստանավը։ Վթարի պատճառը դեռ հայտնի չէ․ հետաքննությունը գլխավորում է ԱՄՆ տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը՝ Դաշնային ավիացիոն վարչության մասնակցությամբ։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում