Ֆրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիան և Գերմանիան փորձում են փոփոխել Եվրամիության 2028–2034 թվականների բյուջեի կառուցվածքը՝ այն պաշտպանելու Ֆրանսիայի աջ ազգայնական «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հնարավոր նախագահությունից։
Փարիզը պահանջում է գյուղատնտեսության համար լրացուցիչ 35 միլիարդ եվրո հատկացնել, որպեսզի ապագա կառավարությունը չկարողանա հեշտությամբ վերացնել այդ ֆինանսավորումը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր հերթին ցանկանում է Ուկրաինային երկարաժամկետ աջակցությունն ամրագրել եվրոպական բյուջեի օրենսդրությամբ և որոշումներն ընդունել անդամ երկրների մեծամասնությամբ՝ ոչ թե միաձայնությամբ։ Լը Պենը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում կարող է կրճատել Ֆրանսիայի վճարումները Եվրամիության բյուջե և դադարեցնել Ուկրաինայի ֆինանսավորումը։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում