Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը
Գիտություն և Մշակույթ
Եվրոպական տիեզերական գործակալության «Հերա» տիեզերանավը ցույց է տվել, թե ինչ է մնացել Դիմորֆոս աստերոիդի վրա 2022 թվականի տիեզերական հարվածից հետո։ Նոյեմբերի 25-ին հրապարակված տվյալներով՝ ամերիկյան DART սարքի բախումն առաջացրել է մարզադաշտի չափ խառնարան և հարթեցրել փոքր երկնային մարմնի մի կողմը։
Դիմորֆոսը նաև սկսել է անկանոն պտտվել իր ուղեծրային շարժման ընթացքում։ Գիտնականների համար մյուս անակնկալը երկու աստերոիդների շուրջ պտտվող հարյուրավոր, մի քանի մետր չափ ունեցող քարաբեկորներն են, որոնք պետք է հաշվի առնել «Հերայի» հետագա մոտեցումների ժամանակ։
Առաքելության նպատակը Երկրին սպառնացող աստերոիդների ուղեծիրը փոխելու մեթոդն ավելի կանխատեսելի դարձնելն է։ Նոր դիտարկումները կօգնեն հասկանալ, թե հարվածի էներգիան ինչպես է փոխում աստերոիդի կառուցվածքն ու շարժումը, և ինչու էր նախորդ փորձի ազդեցությունն սպասվածից մեծ։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում