Նյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը
Աշխարհ
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը նոյեմբերի 24-ին ստորագրել է օրենք, որով 5 տարով կարգելվի արհեստական բանականությամբ աշխատող չաթբոտեր ունեցող մանկական խաղալիքների արտադրությունը, տարածումն ու վաճառքը։ Սահմանափակումը վերաբերում է ինտերնետին միացող փափուկ խաղալիքներին, տիկնիկներին և ռոբոտներին, որոնք ԱԲ-ի միջոցով զրույցներ են վարում երեխաների հետ։
Օրենքի համաձայն՝ արգելքը ուժի մեջ կմտնի 2027 թվականի փետրվարի 22-ից՝ ստորագրումից 90 օր անց, և կգործի 5 տարի։ Խախտումների համար նախատեսվում են օրական մինչև 15 հազար դոլարի քաղաքացիական տուգանքներ։ Օրենքի կիրարկումը վերահսկելու է նահանգի գլխավոր դատախազությունը։
Նահանգապետի խոսքով՝ որոշման նպատակն է երեխաներին պաշտպանել անպատշաճ բովանդակությունից, վտանգավոր խորհուրդներից և անձնական տվյալների հնարավոր արտահոսքից։ Հոքուլը նշել է, որ փորձարկումների ընթացքում որոշ խաղալիքներ երեխաներին տվել են վտանգավոր վարքագիծ խրախուսող խորհուրդներ, ինչպես նաև ներկայացրել սեռական բնույթի և բռնության մասին անպատշաճ տեղեկություններ։
Օրենքը չի տարածվում բոլոր էլեկտրոնային կամ ինտերակտիվ խաղալիքների վրա․ սահմանափակումը վերաբերում է այն արտադրանքին, որի մեջ ներդրված կամ ինտեգրված է երեխաների հետ առցանց զրույց վարող ԱԲ չաթբոտ։ Նյու Յորքը նման սահմանափակում ընդունած երկրորդ նահանգն է ԱՄՆ-ում՝ Կալիֆոռնիայից հետո։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում