Իրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասին
Աշխարհ
Իրանի զինված ուժերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի պայթյունների և հրդեհների մասին։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ նոյեմբերի 25-ին առնվազն երկու լցանավ պայթել և բռնկվել են այն բանից հետո, երբ փորձել են անցնել նեղուցի՝ Թեհրանի կողմից չարտոնված երթուղով։
Իրանի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նավերը բախվել են ծովային ականների։ Ավելի ուշ իրանական աղբյուրները հայտնել են նաև երրորդ լցանավի հրդեհման մասին՝ նեղուցի սահմանափակված գոտում։ Դեպքերի վերաբերյալ անկախ հաստատում և նավերի վնասների ամբողջական գնահատական առայժմ չկա։
Իրանի բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել է, որ երկրի զինված ուժերն ուժեղացրել են Հորմուզի նեղուցի վերահսկողությունը՝ տեղակայելով նոր հսկողության համակարգեր և արդիականացնելով գործող միջոցները։ Նա զգուշացրել է, որ առանց իրանական ուժերի հետ համաձայնեցման նեղուցով անցնող նավերը կարող են բախվել լրացուցիչ վտանգների։
Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ առևտրի առանցքային ուղիներից է, որով մինչև Իրանի դեմ պատերազմի սկսվելը անցնում էր աշխարհում սպառվող նավթի և նավթամթերքի զգալի մասը։ Նավագնացության հետագա սահմանափակումները կարող են մեծացնել մատակարարումների անորոշությունն ու ճնշում գործադրել նավթի միջազգային գների վրա։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում