UKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասին
Աշխարհ
Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների կենտրոնը (UKMTO) հայտնել է Արաբական ծոցում՝ Դուբայից մոտ 50 ծովային մղոն (շուրջ 93 կմ) դեպի արևմուտք, նավթատար լցանավի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի մասին։ Միջադեպը գրանցվել է նոյեմբերի 25-ին՝ ժամը 21:30-ին՝ UTC ժամանակով։
UKMTO-ի հաղորդագրության համաձայն՝ լցանավի նավապետը հայտնել է, որ անհայտ արկը պայթել է նավի անմիջական հարևանությամբ։ Նախնական տվյալներով՝ նավը չի վնասվել, շրջակա միջավայրի աղտոտում չի արձանագրվել, իսկ անձնակազմի բոլոր անդամներն ապահով են։
Միջադեպը UKMTO-ն որակել է որպես կասկածելի ակտիվություն։ Կենտրոնը տարածաշրջանում նավարկող մյուս նավերին հորդորել է զգոնություն պահպանել, զգուշությամբ անցնել տվյալ հատվածով և կասկածելի գործողությունների մասին տեղեկացնել համապատասխան մարմիններին։
Առայժմ հայտնի չէ, թե ինչ տեսակի արկ է պայթել և ով կարող էր այն արձակել։ Լցանավի անունը նույնպես չի հրապարակվել։ Դեպքի հանգամանքները հետաքննում են համապատասխան մարմինները։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում