Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո
Աշխարհ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվելիք նոր՝ 45 միլիարդ եվրոյի եվրոպական վարկի ֆինանսավորմանը։ Նրա խոսքով՝ Կիևը երբեք չի կարողանա վերադարձնել այդ գումարը, հետևաբար ֆինանսական աջակցությունն իրականում վարկ չէ, այլ նվիրատվություն։ Այս մասին նա հայտարարել է ԵՄ արտահերթ գագաթնաժողովից առաջ։
Ֆիցոն քննադատել է նաև Բրյուսելի մոտեցումը՝ նշելով, որ Ուկրաինային տրամադրվող ֆինանսավորումը կապվում է Եվրամիության 2028–2034 թվականների երկարաժամկետ բյուջեի շուրջ բանակցությունների հետ։ Նա դա որակել է որպես քաղաքական ճնշում և հայտարարել, որ Սլովակիան կրկին կօգտվի ֆինանսավորմանը չմասնակցելու հնարավորությունից։
Եվրահանձնաժողովի առաջարկած 45 միլիարդ եվրոյի փաթեթից 25 միլիարդը նախատեսվում է ուղղել ռազմական աջակցության, իսկ 20 միլիարդը՝ Ուկրաինայի պետական համակարգի և քաղաքացիական կարիքների ֆինանսավորմանը։ Առաջարկի համաձայն՝ Կիևը վարկի հիմնական գումարը պետք է վերադարձնի Ռուսաստանի կողմից պատերազմի վնասների փոխհատուցում ստանալուց հետո։
Սլովակիան նախկինում նույնպես հրաժարվել էր մասնակցել Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկային փաթեթին։ Ֆիցոն նշել է, որ Բրատիսլավան չի խոչընդոտի մյուս եվրոպական երկրներին ֆինանսավորում տրամադրել Կիևին, սակայն իր երկիրը չի ստանձնի այդ պարտավորությունը։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում