Նեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցությունները
Աշխարհ
Իսրայելում նոր կառավարություն ձևավորելու բանակցությունները նորից ակտիվացել են։ Բանակի գլխավոր շտաբի նախկին պետ, «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Էյզենկոտը նոյեմբերի 26-ին հայտարարել է ձախակողմյան «Դեմոկրատներ» կուսակցության հետ բանակցությունների վերսկսման մասին։ Նրա քաղաքական նպատակը Բենիամին Նեթանյահուի կառավարությանը փոխարինող կոալիցիա ձևավորելն է։
Բանակցությունները սառեցվել էին, քանի որ «Դեմոկրատները» դժգոհ էին Էյզենկոտի և Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության միջև զուգահեռ քննարկումներից։ Դրանք վերաբերում էին հնարավոր միասնական կառավարության ձևավորմանը։ «Յաշարը» հիմա հայտարարել է կոալիցիոն համաձայնության հասնելու նպատակով ինտենսիվ բանակցություններ շարունակելու մասին։
Չլուծված հարցերի թվում է նախարարական պաշտոնների բաշխումը։ The Times of Israel-ի փոխանցմամբ՝ կողմերի միջև տարաձայնությունները վերաբերում են նաև ապագա կառավարության ազդեցիկ գերատեսչություններին։ Բանակցությունների վերսկսումը դեռ չի նշանակում, որ խորհրդարանական մեծամասնությունն ապահովված է կամ նոր կառավարությունն արդեն ձևավորված։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում