Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Աշխարհ
Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Հասաքե քաղաքում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով զոհվել է ներքին անվտանգության ուժերի 2 անդամ, ևս 5-ը վիրավորվել են։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել են սիրիական պետական լրատվամիջոցները։ Հարձակումը տեղի է ունեցել Մուշայրաֆա թաղամասում՝ ներքին անվտանգության ուժերի կենտրոնակայանի ուղղությամբ։
Սիրիայի անվտանգության մարմինների տվյալներով՝ հարձակմանը մասնակցել է 4 զինյալ։ Նրանցից 2-ը սպանվել են անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության ընթացքում, իսկ մյուս 2-ը պայթեցրել են իրենց վրա ամրացված պայթուցիկները։ Հարձակման պատասխանատվությունը սիրիական իշխանությունները վերագրել են «Իսլամական պետությանը»։
Միջադեպի վայրում ուժեղացված անվտանգության միջոցառումներ են իրականացվել։ Վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Reuters-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետությունը» վերջին ամիսներին ակտիվացրել է հարձակումները Սիրիայի հյուսիսային և արևելյան շրջաններում գործող պետական ուժերի դեմ։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում