Վրաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցը
Աշխարհ
Վրաստանն ու Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում երկկողմ հարաբերությունների ապագայի շուրջ՝ քննարկելով նախկին ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հնարավորությունը։ Այս մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին՝ Վրաստանի հանրային հեռարձակողին տված հարցազրույցում։
«Մենք բանակցում ենք և փնտրում ռազմավարական գործընկերության ձևաչափը։ Եթե չենք ցանկանում վերականգնել նախկինում գոյություն ունեցած ռազմավարական գործընկերությունը, ապա կարող ենք խոսել նոր ձևաչափի մասին»,- նշել է Բոչորիշվիլին։
Նախարարը նաև ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Վրաստանի նկատմամբ ամերիկյան հռետորաբանությունը փոխվել է՝ համեմատած Ջո Բայդենի նախագահության ժամանակաշրջանի հետ։ Թբիլիսին հույս ունի, որ այդ փոփոխությունները հնարավորություն կտան վերականգնել երկկողմ քաղաքական երկխոսությունը։
Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կտրուկ վատթարացել էին 2024 թվականին՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից և Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի շուրջ տարաձայնություններից հետո։ Վաշինգտոնը 2024 թվականի նոյեմբերին կասեցրել էր երկու երկրների ռազմավարական գործընկերության մեխանիզմը։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում