ԱՄՆ-ն ցանկանում է Եգիպտոսում 4000 ոստիկան պատրաստել Գազայի հատվածի համար
Աշխարհ
ԱՄՆ վարչակազմը Իսրայելից պահանջում է թույլատրել Գազայի հատվածի համար ընտրված շուրջ 4000 պաղեստինցի ոստիկանների մեկնել Եգիպտոս՝ վերապատրաստում անցնելու նպատակով։ Դասընթացներից հետո նրանք պետք է վերադառնան Գազա և մասնակցեն անվտանգության ու հասարակական կարգի ապահովմանը։ Այս մասին նոյեմբերի 26-ին հաղորդել է Axios-ը՝ հղում անելով ամերիկյան և իսրայելական պաշտոնյաներին։
Խոսքը այն թեկնածուների մասին է, որոնք արդեն անցել են իսրայելական անվտանգության ստուգումները։ Վերապատրաստված ոստիկանները նախատեսվում է ներգրավել Գազայի նոր անվտանգության համակարգում՝ պաղեստինյան տեխնոկրատական կառավարման մարմնի ենթակայությամբ։ Ծրագրի նպատակն է աստիճանաբար փոխարինել ՀԱՄԱՍ-ի գործող ոստիկանական կառույցներին։
ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել առաջ տանել Դոնալդ Թրամփի՝ Գազայի խաղաղության ծրագրով ստանձնած պարտավորությունները։ Վաշինգտոնը պահանջում է նաև թույլատրել միջազգային կայունացման ուժերի տեղակայումը, ինչպես նաև ապահովել հումանիտար և ձմեռային կացարանների համար անհրաժեշտ նյութերի մուտքը։
Ծրագրի իրականացման գլխավոր խոչընդոտներից մեկը շարունակում է մնալ Իսրայելի համաձայնությունը։ Թեկնածուների մեկնումը Եգիպտոս և վերապատրաստումից հետո Գազա վերադարձը դեռ վերջնականապես համաձայնեցված չէ։ Եգիպտոսը նախատեսվում է դարձնել պաղեստինյան նոր ոստիկանական ուժերի պատրաստման հիմնական կենտրոնը։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում