Արվեստի շուկայում խոշոր քայլ․ «Քրիստիսը» գնում է «Դրուեթսը»
Գիտություն և Մշակույթ
«Քրիստիս» միջազգային աճուրդային տունը նոյեմբերի 25-ին հայտարարել է բրիտանական «Դրուեթսը» ձեռք բերելու մասին։ Գործարքը միավորում է արվեստի և հավաքածուների շուկայում երկար պատմություն ունեցող երկու ընկերությունների հնարավորությունները։
1759 թվականին հիմնադրված «Դրուեթսը» տարեկան անցկացնում է ավելի քան 70 մասնագիտացված աճուրդ։ Նրա գործունեությունը ներառում է մասնավոր հավաքածուներ, կահույք, հին վարպետների նկարներ, ժամանակակից արվեստ, կերամիկա, զարդեր և այլ արժեքավոր առարկաներ։
Ընկերությունների հայտարարությամբ՝ «Դրուեթսը» կպահպանի ինքնուրույն կառավարումն ու ներկայիս ղեկավարությանը։ «Քրիստիսը» գործարքը ներկայացնում է որպես տարբեր գնային մակարդակներում հավաքորդներին ավելի լայն ծառայություններ առաջարկելու հնարավորություն։ Ձեռքբերման ֆինանսական պայմանները հայտարարությունում չեն նշվում։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում