Գերմանական ակումբը դժգոհ է հայ պաշտպանի խաղից
Սպորտ
Գերմանական «Նյուրնբերգում» դժգոհ են Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանի խաղից, գրում է Bild-ը։
Բրաունշվայգի «Այնտրախտի» դեմ 2-րդ Բունդեսլիգայի 12-րդ տուրի խաղում հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում փոխարինել է վնասվածք ստացած Ֆին Օտոյին ու թույլ է տվել մի քանի սխալ, որոնցից մեկից հետո «Այնտրախտը» գոլ է խփել։ «Նյուրնբերգի» գլխավոր մարզիչ, գերմանացի հանրահայտ ֆուտբոլիստ Միրոսլավ Կլոզեի դժգոհությունից հետո պարբերականներից մեկը գրել է, որ հայ պաշտպանի նկատմամբ համբերությունը մոտեցել է ավարտին։ Ստյոպա Մկրտչյանն անցած ձմռան է խորվաթական «Օսիեկից» տեղափոխվել «Նյուրնբերգ», որը 800 հազար եվրո է վճարել գործարքի համար։ Transfermarkt-ը 600 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։ Պաշտպանը 2022 թվականից է հանդես գալիս Հայաստանի հավաքականում։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում