Իսրայելն ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմ է ցանկանում. Արաղչի
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Իսրայելին մեղադրել է ԱՄՆ-ին նոր պատերազմի մեջ ներքաշելու փորձի համար։ Նրա հայտարարությունը հաջորդել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի մեղադրանքներին, թե Թեհրանը քիմիական զենք է մշակում և փորձում է այն թաքցնել դեղագործական գործարաններում։ Արաղչին այս պնդումներն անվանել է անհիմն և հայտարարել, որ դրանց նպատակը Վաշինգտոնին Իրանի դեմ հերթական ռազմական գործողությանը ներգրավելն է։
Իրանի արտգործնախարարը նշել է, որ Իսրայելը հրաժարվում է միանալ միջուկային, քիմիական և կենսաբանական զենքերն արգելող միջազգային կոնվենցիաներին, մինչդեռ Իրանը անդամակցում է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը և Միջուկային զենքի չտարածման պայմանագրին։ Նա նաև հիշեցրել է, որ 1980–1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում Իրանը քիմիական զենքի կիրառման զոհ է դարձել։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նոյեմբերի 24-ին հայտարարել էր, որ Իրանը քիմիական զենք է մշակում, սակայն դեռևս չունի այն կիրառելու անհրաժեշտ կարողությունները։ Նա ընդգծել էր, որ Իսրայելը թույլ չի տա Թեհրանին ձեռք բերել նման հնարավորություններ։ Կացը նաև նշել էր, որ Իսրայելի և ԱՄՆ-ի զինվորականները պատրաստվում են հնարավոր համատեղ գործողությունների, որոնց վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունի Դոնալդ Թրամփը։
Արաղչին պնդել է, որ նման մեղադրանքները վտանգում են նաև Իրանի բնակչությանը, քանի որ կասկածի տակ են դնում դեղագործական ոլորտի գործունեությունը։ Մինչդեռ Իսրայելի ներկայացրած քիմիական զենքի ծրագրի վերաբերյալ պնդումները հրապարակայնորեն անկախ ապացույցներով դեռ չեն հաստատվել։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում