Արթիկում վաճառվող խաղալիքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին․ տեսչական մարմինը հետկանչ է պահանջել
Քաղաքական
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական միջոցառման շրջանակում «ՍԱՆԱՍԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՄԻՇԱՅԻ» Ա/Ձ-ին պատկանող առևտրի կետում (հասցե՝ ք․ Արթիկ, Բաղրամյան 27/3) վաճառվող պլաստմասե խաղալիքից վերցվել է փորձանմուշ և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ խաղալիքը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին։
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ «ՍԱՆԱՍԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՄԻՇԱՅԻ» Ա/Ձ-ն խաղալիքը ձեռք է բերել «ՄԱՅԹՈՅ» ՍՊԸ-ից (հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց 17/8)։ Մատակարար ընկերությունում իրականացված հանդիպակաց ստուգման արդյունքում էլ պարզվել է, որ տվյալ արտադրանքի մնացորդ ընկերությունում առկա չէ, քանի որ այն սպառվել է ավելի վաղ։
Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից երկու տնտեսավարող սուբյեկտներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝
արտադրանքի հետկանչման,
արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։
Տեսչական մարմինը հորդորում է այն սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված խաղալիքը, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել այն՝ երեխաների առողջության համար հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում