Նիգերիայում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
Աշխարհ
Նիգերիայի կենտրոնական հատվածում՝ Նիգեր նահանգի Բորգու շրջանում, զինված հարձակումների և դրան հաջորդած վրեժխնդրության գործողությունների հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել։ Հարձակվողները ներխուժել են բնակավայրեր, սպանել մարդկանց և այրել տներ։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով տեղի բնակիչներին։
Նիգերիայի ոստիկանությունը նոյեմբերի 26-ին հաստատել է 30 զոհի մասին տեղեկությունը՝ հերքելով ավելի վաղ շրջանառված 64 զոհի մասին հաղորդումները։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ բռնությունները սկսվել են նոյեմբերի 21-ին Լումմա Բաարե բնակավայրում տեղի ունեցած հարձակումից, որի հետևանքով սպանվել է 6 մարդ, այդ թվում՝ գյուղի ղեկավարը։ Դրանից հետո տեղի է ունեցել պատասխան հարձակում Վավա համայնքի վրա։
Reuters-ի փոխանցմամբ՝ տեղի բնակիչները հարձակումները կապում են նախորդ օրերին ֆուլանի անասնապահների սպանությունների հետ։ Ֆուլանի համայնքի ներկայացուցիչները պնդել էին, որ նախորդ բախումների ընթացքում զոհվել է 64 մարդ, սակայն այդ թիվը անկախ աղբյուրներով հաստատված չէր։ Ոստիկանությունը ներկայումս հաստատում է Վավայի վրա պատասխան հարձակման հետևանքով 30 զոհի մասին տվյալը։
Նիգեր նահանգի նահանգապետ Ումարու Բագոն այցելել է տուժած շրջան և հայտարարել զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու մասին։ Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել տարածք՝ նոր բախումները կանխելու և բնակավայրերում անվտանգությունը վերականգնելու նպատակով։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում