Կիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակում
Աշխարհ
Նոյեմբերի 25-ի ուշ երեկոյան Ռուսաստանի բալիստիկ հրթիռային հարվածի հետևանքով Կիևում յոթ մարդ է վիրավորվել։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի՝ նոյեմբերի 26-ի առավոտյան հրապարակած տվյալներով՝ երեք վիրավոր հոսպիտալացվել է, նրանցից երկուսը ծանր վիճակում են։ Հարվածի տակ է հայտնվել մայրաքաղաքի Դեսնյանսկի շրջանը։
Ուկրաինական իշխանությունների հաղորդմամբ՝ վնասվել են արդյունաբերական տարածքում գտնվող շինություններ և առևտրի կենտրոն։ Մի քանի հասցեներում հրդեհներ են բռնկվել, արձանագրվել են ավերածություններ։ Հարվածների ընթացքում բնակիչներին կոչ է արվել մնալ ապաստարաններում։
Փրկարարները վտանգավոր տարածքներից տարհանել են ևս չորս մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ հրդեհները մարվել են։ Վիրավորների թվի վերաբերյալ առավոտյան հրապարակված տվյալները փոխարինել են գիշերվա նախնական տեղեկություններին։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում