Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են Ավստրալիա
Գիտություն և Մշակույթ
Շոտլանդիայի Աբերդինի համալսարանը հայտարարել է Արևմտյան Ավստրալիայի կարաջարի բնիկ համայնքին պատկանող մշակութային առարկաների վերադարձի մասին։ Նոյեմբերի 25-ի արարողությանը մասնակցել են համայնքի ներկայացուցիչներն ու Ավստրալիայի պաշտոնյաները։ Հավաքածուն հայրենիքից հեռու է եղել գրեթե մեկ դար։
Վերադարձվող առարկաների թվում են ավանդական վահաններ, փայտե ամաններ, գործիքներ և ծիսական նշանակություն ունեցող իրեր։ Դրանց մի մասը մարդաբան Ռալֆ Փիդինգթոնը հավաքել էր 1930–1931 թվականներին։ Վերադարձին նախորդել է երեք տարվա համագործակցություն՝ համայնքի ավագների, համալսարանի և ավստրալական մասնագիտացված ինստիտուտի միջև։
Համալսարանը նշում է, որ առարկաների անօրինական կամ ոչ էթիկական ձեռքբերման ապացույցներ չկան։ Որոշումը հիմնված է այն ընդհանուր դիրքորոշման վրա, որ այս ժառանգությունը պետք է պահպանի ու փոխանցի հենց այն համայնքը, որին պատկանում է։ Առարկաները համայնքի տարածք կտեղափոխվեն նրա մշակութային կանոններին համապատասխան։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում