Օմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում
Աշխարհ
Օմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել։
Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը (UKMTO), հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«UKMTO-ն հաղորդագրություն է ստացել Խասաբից (Օման) 18 ծովային մղոն դեպի արևելք տեղի ունեցած միջադեպի մասին։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ Հորմուզի նեղուցից դուրս եկող լցանավը խոցվել է անհայտ արկով»,- տեղեկացրել են համակարգման կենտրոնից։
Տուժածների մասին չի հաղորդվում, նավի անվանումը և դրա գրանցման նավահանգիստը չեն նշվում։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում