Ֆրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնի
Աշխարհ
Ֆրանսիայի ոստիկանության մի շարք արհմիությունների կոչով նոյեմբերի 26-ին երկրի տարբեր քաղաքներում ոստիկանները հավաքվում են ոստիկանական բաժանմունքների դիմաց՝ բողոքելով աշխատանքային պայմաններից և պահանջելով անհապաղ բարձրացնել մասնագիտական ռիսկի համար նախատեսված հավելավճարը։ Ակցիան հայտարարվել է որպես «սև օր»։
Բողոքի նախաձեռնությանը միացել են չորս արհմիություններ՝ Alliance Police Nationale-ը, Unsa Police-ը, Unité-ն և Alternative Police-ը։ Նրանք պահանջում են ռիսկի հավելավճարը ներկայիս 28,5 տոկոսից բարձրացնել մինչև 35 տոկոս՝ առանց փուլային հետաձգումների։ Ոստիկանները դժգոհ են նաև ծանրաբեռնվածությունից, կադրերի պակասից և աշխատանքի ընթացքում առաջացող վտանգներից։
Ֆրանսիայում ոստիկաններին արգելված է գործադուլ անել կամ ծառայության ընթացքում մասնակցել ցույցերի, ուստի հավաքներին կարող են միանալ միայն հերթապահությունից ազատված կամ ընդմիջման մեջ գտնվող աշխատակիցները։ Արհմիությունները հայտարարել են, որ ակցիան չպետք է խաթարի ոստիկանության բնականոն աշխատանքը։
Ոստիկանության դժգոհությունը սրվել է ՆԳ նախարար Լորան Նունյեսի հետ բանակցություններից հետո։ Նախարարությունը առաջարկել է հավելավճարը բարձրացնել փուլերով՝ 2027–2029 թվականներին, սակայն արհմիությունները այդ առաջարկը համարել են անբավարար։ Le Monde-ի տվյալներով՝ նոյեմբերի 17-ին երկրի 63 CRS ստորաբաժանումներից մոտ 30-ում աշխատակիցների մի մասը բժշկական խորհրդատվության էր դիմել՝ փաստացի դադարեցնելով աշխատանքը։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում